BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Պատմությունը կրկնվելու սովորություն ունի

Պատմությունը կրկնվելու սովորություն ունի
17.11.2014 | 12:33

Ասում են՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Բայց պատմությունը պարզապես իրադարձությունների հաջորդականություն է և առանց մարդու միջամտության պատմություն չի դառնում, առավել ևս «կրկնվելու սովորություն» չի ունենում: Եթե տասնամյակներ ու անգամ դարեր առաջ կատարված իրադարձությունն ընդհանուր գծերով կրկնվում է, դա կա՛մ բարեբախտություն է, որ հնարավորություն է տալիս մարդուն, առավել ևս ժողովրդին, այդ ժամանակաշրջանի իրադարձության պարագայում թույլ տված սխալն ուղղել, կա՛մ դժբախտություն, որովհետև մարդը կամ ժողովուրդը համապատասխան դաս չեն քաղել հետագայոմ, չեն իմաստնացել, հետևաբար, պատմության կրկնությունը ճակատագրական՝ քաղաքական ու բարոյական անդառնալի կորստի պատճառ է դարձել: Հայտնի է՝ երբ պատմությունը կրկնվում է, կրկնվում է ֆարսի տեսքով: Մենք՝ հայերս, առավելապես հայկական պետությունը, վերջին հազար և ավելի տարիներին պարբերաբար հայտնվում ենք պատմության կրկնության փակ շղթայում և ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ կախարդված այդ շրջանից: Չենք կարողանում, որովհետև օտար միջամտություններն առավել հզոր են, քան մեր ներքին ո՞ւժը , թե՞ չենք ցանկանում ճեղքել այդ շղթան ու կերտել մեր պատմությունը, որովհետև դադարել ենք մեկս մյուսին հավատալուց: Մենք պարբերաբար արձանագրում ենք ֆարսն ու հետո զղջում: Աշխարհը դաժան վերաբաժանումների նոր փուլի մեջ է: Հզորները և հզորանալու նկրտումներ ունեցող ազգերն ու պետությունները պատրաստվում են վերցնելու ուրիշների ունեցածը, իսկ մենք խուսափում ենք ձեռք բերել օրինականորեն մեզ պատկանող մեր հայրենիքի մի մասը՝ Իրավարար վճռի ընձեռած իրավականորեն անբեկանելի և անժամանցելի փաստաթղթով: Մի՞թե զարմանալի չէ: Ի՞նչ պատասխան ենք տալու մեր գալիք սերունդներին:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 2379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ